21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90710.4 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Ո՞ր միջազգային ուղղություններն են վերաբացվում զբոսաշրջիկների համար
Աշխարհ

Ո՞ր միջազգային ուղղություններն են վերաբացվում զբոսաշրջիկների համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Չնայած շատ երկրների կառավարություններ դեռևս կողմ չեն միջազգային զբոսաշրջության ուղղությունների վերաբացմանը, այնուամենայնիվ, որոշ երկրներ մեղմացրել են սահմանափակումները և իրենց սահմանները բացել օտարերկրյա այցելուների համար: Միջազգային զբոսաշրջային վերաբացվող ուղղությունների մասին հայտնում է CNN-ը:

Ինդոնեզիայի Բալի կղզին, հաջողությամբ հաղթահարելով համավարակային ճգնաժամը, մինչև հոկտեմբեր կընդունի օտարերկրյա այցելուներին: 

Բարբադոսը հայտարարել է, որ իր սահմանները կվերաբացվեն հուլիսի 12-ից, չնայած այցելուները պետք է հետևեն համավարակային խիստ կանոններին` ունենալով թեստի բացասական պատասխան, կրելով դիմակ և պահպանելով առնվազն մեկ մետր սոցիալական հեռավորություն:

Կիպրոսը հունիսի 9-ից վերականգնել է օդային հաղորդակցությունը։ Այցելուները պարտավորվում են հետևել մի շարք կանոնների` ջերմաչափում, թեստի բացասական արդյունք կամ հենց տեղում թեստավորում: Կիպրոսի տնտեսության 15 %-ը հիմնված է զբոսաշրջության վրա:

Եգիպտոսը մարտից արգելել էր ճանապարհորդելը երկրում, փակ էին հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները: Սակայն կառավարությունը կայացրել է որոշում հուլիսի 1-ից վերագործարկել միջազգային թռիչքները` այցելուների համար սահմանելով պարտադիր կանոններ:

Ֆրանսիա ժամանող օտարերկյա այցելուները կպարտավորվեն անցնել 14-օրյա մեկուսացման ռեժիմ: Այստեղ վերաբացվում են լողափերը: Հունիսի 2-ից բացվել են հյուրանոցները, բարերը, ռեստորանները, սրճարանները: Երկրի ամենաշատ այցելվող թանգարան Լուվրը կվերաբացվի հուլիսի 6-ից: 

Վրաստանը հուլիսի 1-ից ևս վերաբացում է իր սահմանները օտարերկրյա այցելուների համար, որոնք պետք է կրկին հետևեն համավարակային խիստ կանոնների, վերագործարկվում են միջազգային չվերթները: Թույլատրվում է նաև ներքին զբոսաշրջությունը «ապահով գոտիներում», որոնք սահմանել է կառավարությունը:

Գերմանիան թույլատրել է այցելուների մուտքը Թուրքիայից, Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից, Նորվեգիայից և Շվեյցարիայից: Մնացած երկրների հաշվով որոշումը դեռևս քննարկման փուլում է: Հունիսի 15-ից բաց է Ավստրալիայի հետ սահմանը, թույլատրված են փոխադարձ այցելությունները, որոնց արդյունքում մեղմացվել են սահմանափակումները: Բացվել են բարերը, ռեստորանները, թանգարանները, մինչդեռ կան հյուրանոցներ, որոնք փակ են: 

Հուլիսի 1-ից թույլատրվել են միջազգային թռիչքները նաև Հունաստանում: Արգելված են Մեծ Բրիտանիայից և Շվեդիայից թռիչքները մինչև հուլիսի 15-ը: Թեստավորված այցելուները` դրական արդյունքով, պետք է անցնեն 14-օրյա մեկուսացում: 

Իսլանդիան իր սահմանները այցելուների առաջ բացել է հունիսի 15-ին: Այցելուները պետք է անցնեն 14-օրյա մեկուսացում և պահպանեն համավարակային կանոնները: 

Սահմանները վերաբացող երկրների շարքում են նաև Իտալիան, Ջամայկան, Մալդիվները, Մալթան, Մեքսիկան, Պորտուգալիան, Իսպանիան, Թաիլանդը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը: Տվյալ երկներ մուտք գործող այցելուները պարտավորվում են խստորեն հետևել համավարակային կանոններին` անցնել 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ, կրել դիմակ, լինել թեստավորված կամ տեղում թեստավորվել, օդանավակայաններում կամ այլ վայրերում պահպանեն սոցիալական հեռավորություն:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանում առաջին զբոսաշրջիկներին են դիմավորել ավիահաղորդակցությունը վերսկսվելուց հետո

Անի Գրիգորյան

Զբոսաշրջիկները պատմել են՝ որտեղ նրանք կցանկանան հանգստանալ սահմանները բացելուց հետո

Նատա Հարությունյան

Ձնահյուսի հետևանքով Նեպալի լեռներում հարավկորեացի զբոսաշրջիկներ են անհետ կորել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին