3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116985.6 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են
Այլ Լուրեր

Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական բանակին հոկտեմբերի 26-ին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով, միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: Նույն ժամանակ, նախկինում նշված` Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաները, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են: Շեխեր, Ջիվանիկ և հարակից այլ գյուղերում որոնողական և ջախջախման գործողությունները շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ադրբեջանական բանակը երեկ երեկոյան կարողացել է գրավել Կուբաթլուն և մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ:

«Այսօր էլ հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։Ադրբեջանական կողմըժամը 08:45-ի սահմաններումկոպտորեն խախտելով ԱՄՆում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունըհրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբՀակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններումթիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերըարձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից ԱդրբեջանիԹուրքիայի և վարձկանահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամհոկտեմբերի 10-ին Ռուսաստանիհոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասինսակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այնձեռնարկել դիվերսիոն գրոհներհրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նմանատիպ Հոդվածներ

Տավուշի մարզի 7 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը կեղծ են

Նատա Հարությունյան

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՀՀ ՄԻՊ-ը հրատապ դիմումը միջազգային հանրությանը

Նատա Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին