10.3 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53349 By Google Analytics
Գլխավոր » Ոչ մի կոպեկ չեմ նվիրաբերելու. «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ոչ մի կոպեկ չեմ նվիրաբերելու. «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

30-րդ ընտրատարածքի պատասխանատու, իմքայլական Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ դրամահավաքին ո՞ւմ եք տանելու Ձեզ հետ։ «4-5 հոգու մասին խոսք չկա, ես հրավիրել եմ շատերին, չգիտեմ՝ որքան մարդ կգա»:

«Մարդա» ինչքա՞ն փող են բերելու։ «Վաղը կերեւա»: Չե՞ք հորդորել։ «Ես ո՞վ եմ, որ հորդորեմ»: Խոշորացված համայնքում հանրաքվեի «ասողն» եք, հետո էլ՝ չէի՞ք հորդորել, որ Սոֆյան ամուսնանա, կկարողանա՞ք 1 միլիոնից ավելի դրամ մուտք անել։ «Չկա նման բան. ինձ որեւէ մեկը նման բան չի ասել»:

Անձամբ ինչքա՞ն եք նվիրաբերելու։ «Ոչ մի կոպեկ»: Կհանեն կուսակցությունից։ «Ո՞վ պիտի հանի։ Ես ոչ մի կոպեկ չեմ տալու»: Ո՞նց կլինի էդպես։ «Ցանկությունը շատ է, բայց մենք դեռ հլը դիմացը պրոցեսներ ունենք, տրանսպորտի, տարբեր ծախսեր կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Այդտեղ ամուսնության բարի ցանկություն չկար. Սոֆյա Հովսեփյան. «Հրապարակ»

Սերինե

Լիլիթ Մակունցն էթիկայի մշտական հանձնաժողովի անհրաժեշտություն է տեսնում

Diana Amirkhanyan

«Ժողովուրդ». Խնջույքն էլ չօգնեց. Կա­րեն Սարուխանյանն ու Սոֆյա Հովսեփյանը չեն հաշտվել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին