8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Ոստիկանները բացահայտել են Փափազյան փողոցում պատանիների կողմից կատարված դանակահարության դեպքը
Իրավունք

Ոստիկանները բացահայտել են Փափազյան փողոցում պատանիների կողմից կատարված դանակահարության դեպքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հիվանդանոցից փետրվարի 18-ին ժամը 21:55-ին Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել 17-ամյա երկու պատանի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  ահազանգով հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբը: Պատանիներից մեկն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ մյուսը հրաժարվել է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 18-ին ժամը 20.30-ին Փափազյան փողոցի առևտրի կենտրոնի հարակից բակում հիվանդանոց տեղափոխվածներն ու չորս այլ պատանիներ վիճաբանել են, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է պատանիներին: Դանակահարողը և վիճաբանության մասնակիցներից մեկը ներկայացել են Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս երկու մասնակցին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին