14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել
Այլ Լուրեր

Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել

ՀՀ ոստիկանությունը հայտնում է ուշ ժամի հրավառություն կատարած անձանց հայտնաբերելու մասին: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը. 

«Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ավանում հրավառություն է։ Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերեց 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։

Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Նույն օրը, ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն էր կազմակերպել։

Նրա նկատմամբ նույնպես կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կոչ ենք անում պահպանել լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է»։

Նմանատիպ Հոդվածներ

Հոգատարություն դրսևորենք շրջապատի նկատմամբ ու գիշերային ժամերին հրավառություն չիրականացնենք․ ՀՀ ոստիկանություն

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին