9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53316 By Google Analytics
Գլխավոր » Ոստիկանները Տավուշում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք
Իրավունք

Ոստիկանները Տավուշում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով իրականացրած միջոցառման շրջանակներում փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած Արծվաբերդի 53-ամյա բնակիչը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել 27 մեկուսացված վայրերում

Աշխեն

Ոստիկանությունը հնարավորության սահմաններում ստուգում է նաև բակային տարածքները

Աշխեն

Ոստիկանությունը ապրիլի 3-6-ը բացահայտել է հանցագործության 87 դեպք

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին