Գլխավոր » Ոստիկաններն այսօր ակնհայտ ուժեղացված վերահսկողություն էին իրականացնում՝ բախումներից խուսափելու համար
Իրավունք

Ոստիկաններն այսօր ակնհայտ ուժեղացված վերահսկողություն էին իրականացնում՝ բախումներից խուսափելու համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո Քոչարյանին դեմ քաղաքացիները, երբ դուրս եկան դահլիճից ոստիկանները նրանց ուղեկցեցին մինչև Քոչարյանի աջակիցներից բավականին հեռու տարածք, շատերին ուղեկցեցին ավելի հեռու՝ բախումներից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին՝ Քոչարյանի նիստից հետո, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ծեծի էին ենթարկել երկու քաղաքացու՝  նրանցից  78-ամյա Սվետլա Միքայելյանին աչքին հարվածել էր Արամ Հարությունյանը, իսկ մի քանի երիտասարդ այնպես էին ծեծի ենթարկել մի քաղաքացու, որ նրա ոտքը երկու տեղից  կոտրվել էր և նրան վիրահատել էին։ Դրանից հետո բազմաթիվ քաղաքացիներ քննադատեցին, որ միջադեպերը կարող էին կանխվել, եթե ոստիկանությունն առավել ուշադիր լիներ և տեղում բազմաթիվ ոստիկաններից միայն մի քանիսն էին փորձում կանխել ծեծը։

Այսօր ակնհայտ էր, որ ոստիկանությունն ավելի ուժեղացված հսկողություն էր իրականցնում, որպեսզի բախումներ չառաջանան։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին