Գլխավոր » Ոստիկանությանը գաղտնալսելու լիազորություններով օժտելն անհրաժեշտություն է». Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն

Ոստիկանությանը գաղտնալսելու լիազորություններով օժտելն անհրաժեշտություն է». Արմեն Խաչատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շարունակում է պնդել, որ  Ոստիկանությանը պետք է տրվի գաղտնալսելու հնարավորություն։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր ռիսկերը հաշվարկված են։

«Բոլոր ռիսկերը հաշվի ենք առել, շարունակում եմ պնդել, որ դա այդպես պետք է լինի, եթե այդպես չլինի, ապա լուրջ ռիսկեր կունենանք: Նախագծին հանձնաժողովում դրական եզրակացություն են տվել, նման լուրջ քննադատություններ չեն եղել, նույնիսկ ԼՀԿ գործընկերներն են պաշտպանում: Կարծում եմ՝ այդ ամենը այն բանի հետևանք է, որ բոլորն ընդունել են հիմնավորումները և կարծում են, որ նման միջոցներով պետք է ոստիկանությանը օժտել, դա անհրաժեշտություն է»,-ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ նախագիծը հնարավորություն է տալիս կարևոր փաստաթղթաշրջանառության, կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում։

«Ազգային անվտագությունը օպերատիվ է աշխատում, սակայն որքան էլ օպերատիվ լինի, միևնույն է, մինչև ոստիկանությունից նյութերը հասնեն մեկ այլ ծառայություն, կլինի ժամանակի լուրջ կորուստ: Պետք է ընդգծեմ, որ սա միայն հեռախոսային խոսակցություններին չի վերաբերում, այս համատեքստում ամենից շատ օգտագործվող գործիքը տեղորոշիչ գործիքն է, աշխարահագրական դիրքի պարզումը: Արդեն հասկանալի է, որ եթե ունենք հետախուզվող և նա գտնվում է քաղաքի ինչ-որ հատվածում, պատկերացրեք թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նրա տեղը որոշենք»,-եզրափակեց Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ դրական եզրակացություն է տվել: Ըստ այդ նախագծի, Ոստիկանությունն օժտվելու է որոշակի լիազորություններով, որն ունի ԱԱԾ-ն, այն է, օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ կկարողանա գաղտնալսել մարդկանց:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին