21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Ոստիկանության իրականացրած ստուգայցերի ընթացքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 228 քաղաքացի
Այլ Լուրեր

Ոստիկանության իրականացրած ստուգայցերի ընթացքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 228 քաղաքացի

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ոստիկանությունը համավարակի կանխարգելման շրջանակներում արտակարգ դրության ռեժիմի կանոնների ապահովումը հսկելու նպատակով ստուգայցեր է իրականացրել Դավիթաշեն, այնուհետև Նորք Մարաշ, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջաններում։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Համավարակի կանխարգելման շրջանակներում արտակարգ դրության ռեժիմի իրավական հիմքերի և կանոնների ապահովման ուղղությամբ ոստիկանության կողմից տեսչական մարմինների հետ փոխգործակցության շրջանականերում իրականացվել են ռեյդեր, ստուգայցեր։ Դավիթաշենում, Նորք Մարաշում և Նուբարաշենում ռեյդեր իրականացվել են 2 օր շարունակ։ Այսօր՝ մայիսի 28-ին ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում։ Այդ ռեյդերի ընթացքում եղել են նաև կրկնակի ուսումնասիրություններ։ Այսինքն՝ ուսումնասիրություններից և ստուգայցերից հետո դարձյալ ոստիկանական կարգախմբերն ու տեսչական մարմինների աշխատակիցները վերադարձել են նույն տարածք և ստուգել, թե որքանով են պահվում այն կանոնները, որոնց համար քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ ռեյդերի արդյունքներով, Դավիթաշենում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշենում և Նորք Մարաշում՝ 124 քաղաքացի։ Տեսչական մարմինների կողմից ընդհանուր առմամբ կասեցվել է թվով 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն։

Նմանատիպ Հոդվածներ

Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

Աշխեն

Արման Սարգսյանը Ոստիկանության Ջերմուկի և Վայքի բաժիններում նոր պետեր է նշանակել

Diana Amirkhanyan

Մեր պատասխանը լինելու է գործով, կտրուկ. ոստիկանապետը` Հայրապետյանին. «Հայկական ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին