4 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը 17 տարեկան է
Այլ Լուրեր

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը 17 տարեկան է

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հունվարի 20-ին, ներքին անվտանգության վարչության կազմավորման օրվա առթիվ ընդունել է վարչության ծառայողներին։  Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 20-ը ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է։

17 տարի առաջ՝ 2003 թվականի հունվարի 20-ին, ոստիկանության պետի հրամանով ստեղծվեց ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը։ Այն ոստիկանության ինքնուրույն վարչություն է, ունի երեք ենթակա բաժին՝ ծառայողական քննությունների, օպերատիվ ապահովման և հաշվառման ու վերլուծության։

Վարչության թիվ մեկ խնդիրը ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողությունն է։ Եվ արդեն 17 տարի վարչության ծառայողները, հավատարիմ իրենց կոչմանն ու առաքելությանը, շարունակում են պայքարը՝ ուղղված ոստիկանության համակարգում կարգապահության ամրապնդմանն ու օրինականության ապահովմանը։

Հունվարի 20-ին վարչության կազմավորման օրվա առթիվ ներքին անվտանգության վարչության ծառայողներին ընդունեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության ներքին անվտանգության վարչության մի խումբ ծառայողներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվագրերով։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը շնորհավորեց ստորաբաժանման ծառայողներին, մաղթեց բարի ծառայություն` ի շահ Հայաստանի Հանրապետության և ոստիկանության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպք բացահայտելու մասին

Աշխեն

Սահմանադրական դատարանում քննվում է ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցը

Diana Amirkhanyan

Երեք օրում՝ 34 ՃՏՊ. կան մեկ զոհ, քառասունինը վնասվածքներ ստացած քաղաքացիներ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին