21 C
Yerevan
25 Մայիսի, 2020
68798.3 By Google Analytics 25.05.2020
Գլխավոր » Ոստիկանության քաղաքացիներին սպասարկող և ԱՎՎ ստորաբաժանումները ևս 10 օր չեն գործի
Այլ Լուրեր

Ոստիկանության քաղաքացիներին սպասարկող և ԱՎՎ ստորաբաժանումները ևս 10 օր չեն գործի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգելով պայմանավորված՝ նշված ժամանակահատվածում  ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է  զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես և այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն ժամանակահատվածում դադարեցվելու է նաև անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն avv@police.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին