7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116771.2 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ոստիկանությունը խախտում չի գտել ու չի տուգանել Ռոբերտ Քոչարյանին առանց սոցիալական հեռավորության ու դիմակի Սևանում հավաքի համար
Իրավունք

Ոստիկանությունը խախտում չի գտել ու չի տուգանել Ռոբերտ Քոչարյանին առանց սոցիալական հեռավորության ու դիմակի Սևանում հավաքի համար

Սեպտեմբերի 4-ին ՀՀ 2-րդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել Սևանում կազմակերպված երիտասարդների հետ հավաքից, ինչից ակնհայտ երևում է, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա հետ հանդիպման 40-ից ավելի մասնակիցները չեն կրում դիմակներ և չեն պահպանում սոցիալական հեռավորություն՝ իրար շատ մոտ նստած: 

NewArmenia.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով պատասխանել, թե Ռոբետ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվե՞լ է այդ հավաքի կազմակերպման, դիմակ չկրելու և հակահամաճարակային կանոնները խախտելու համար, ինչպես այս օրերին հանգստյան գոտիներում տուգանվում են ՀՀ քաղաքացիները: Նաև հարցրել էինք, թե արդյոք հավաքի մյուս անդամները տուգանվե՞լ են:    

9 օր հարցումն ուսումնասիրելուց հետո ՀՀ ոստիկանությունից ստացանք հետևյալ պատասխանը. «18.08.2020 թ. «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» թիվ 253-Ն որոշման 5-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս, ինչպես նաև բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ»։

Ոչ մի խոսք սոցիալական հեռավորություն չպահելու ու 40-ից ավելի մարդ հավաքելու մասին: Ստացվում է՝ ՀՀ ոստիկանության ուժը պատում է միայն ՀՀ շարքային քաղաքացիների՝ մեծամասամբ կանանց վրա, որոնց աջ ու ձախ տուգանում ու քարշ է տալիս ոստիկանություն՝ դիմակ չկրելու կամ դիմակը սխալ կրելու համար: 

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին 2 միլիարդ դրամ գրավով կալանքից ազատ արձակեց Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դատական ակտում պատճառաբանելով, որ 66-ամյա Քոչարյանը «կորոնավիրուսի վարակի առումով ռիսկային գոտում է»: 

Իսկ Վճռաբեկ դատարանը մոտ 3 ամիս է՝ վարույթ չի ընդունում Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա չի կարող մեկնել Մոսկվա

Նատա Հարությունյան

Վճռաբեկ դատարանը շարունակում է «բոյկոտել» Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը

Անի Գրիգորյան

Աբսուրդ է դռնփակ քննել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի հարցը, որի ծագման օրինականության հետ կապված խնդիրներ կան․ Ա․Սաքունց

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին