31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90108.8 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները
Այլ Լուրեր

Ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ հսկողության վերաբերյալ։ Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը․

«Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այս համատեքստում պարտադիր կատարման ենթակա կանոններ են սահմանվել նաև տնտեսվարող սուբյեկտների համար։ Մասնավորապես, հյուրանոցառեստորանային համալիրներում պետք է խստագույնս պահպանվեն հիգիենայի կանոնները, լինեն ախտահանիչ նյութեր, աշխատակիցները պետք է իրականացնեն ախտահանում և փաստաթղթավորում, հաճախորդների և անձնակազմի ջերմաչափում, սպասարկման սրահներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանում, արգելվում է մեկ սեղանի շուրջ հինգից ավելի անձանց առկայությունը, հանրային սննդի կազմակերպություններում ուղեկցվող ֆոնային երաժշտությունից զատ պետք է բացառվեն  կենդանի կամ վերարտադրված երաժշտության կատարումները, ինչպես եւ՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումներ, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները: Այս կանոնների պահպանման ուղղությամբ ոստիկանության ու տեսչական մարմինների աշխատակիցները իրականացնում են հսկողություն։ Մինչ օրս հայտնաբերվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված 250 խախտում, իսկ երեկ իրականացված միջոցառումների ընթացքում՝ 3 խախտում։ Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Մեկնարկել է ոստիկանության հիմնարար բարեփոխումների գործընթացը. «ՀՀ»

Սերինե

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հաղորդումների եթերի ընթացքում դիմակ կրել

Նատա Հարությունյան

Ոստիկանները վնասազերծել են Իրանի քաղաքացի՝ ազգությամբ ադրբեջանցի տղամարդու

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին