-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116096 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Ոստիկանությունը հայտնաբերել է փողոց փակելու ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկած վարորդին
Իրավունք

Ոստիկանությունը հայտնաբերել է փողոց փակելու ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկած վարորդին

Ոստիկանությունը հայտնաբերվել է Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում փողոց փակելու ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի 27-ամյա վարորդին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ ատելություն սերմանելու քայլերից և բռնության դրսևորումներից

Անի Գրիգորյան

Նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության. ոստիկանություն

Նատա Հարությունյան

Բանկի տերմինալից գողության փորձի ժամանակ երիտասարդը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին