9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53343 By Google Analytics
Գլխավոր » Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպք բացահայտելու մասին
Իրավունք

Ոստիկանությունը հայտնում է երեխայի վաճառքի դեպք բացահայտելու մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության` 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման, ընտանեկան բռնության, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, սպառնալիքի ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, սառը զենք կրելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու և խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և բնակարանային գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել 27 մեկուսացված վայրերում

Աշխեն

Ոստիկանությունը հնարավորության սահմաններում ստուգում է նաև բակային տարածքները

Աշխեն

Ոստիկանությունը ապրիլի 3-6-ը բացահայտել է հանցագործության 87 դեպք

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին