24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը
Այլ Լուրեր

Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Մայիսի 26-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում վերսկսվեցին ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների գործողությունները՝ Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով։
Շարունակվում է արդյունավետ վերահսկողությունը կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գործունեության ընթացքում անհրաժեշտ անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Ոստիկանության կարգախմբերը հետևում են, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Հետևում են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, ուղևորներն ու վարորդը պարտադիր կրեն պաշտպանիչ միջոցներ։ Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 4 դեպք։
Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Այս ուղղությամբ ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը շուրջօրյա է։ Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 69 դեպք։
Փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները ստուգում են հասարակական վայրերում գտնվող քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը, ինչը պարտադիր է։ Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ հանրային վայրերում հայտնաբերվել է 13 անձ, որոնք հանրային վայրերում դիմակ չեն ունեցել: Պարտադիր է նաև միմյանց միջև սոցիալական հեռավորության պահպանումը։
Ոստիկանության ծառայողները կանխարգելիչ բնույթի միջոցառումներ են իրականացնում նաև բակերում, ինչպես և այլ գերատեսչությունների ծառայողների հետ այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների բնակարաններ՝ պարզելու` կան սահմանված կարգը խախտողներ։
Ստուգողական այցելություններ են կատարվել նաև առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներ՝ ստուգելու աշխատակիցների և հաճախորդների դիմակով լինելու հանգամանքը։ Ստուգումների ընթացքում հացի արտադրամասերից մեկում հայտնաբերվել է մեկ անձ, որը դիմակ չի կրել։ Այդ փաստով կազմվել է արձանագրություն։
Միջոցառումներին մասնակցել են նաև այլ նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցներ։
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից։

Նմանատիպ Հոդվածներ

Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

Սերինե

Հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք

Սերինե

ՌԴ-ում հետախուզվող կինը Երևանում ներկայացել է ոստիկանություն

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին