7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54063 By Google Analytics
Գլխավոր » Ովքեր ասում են՝ «Ոչ»-ի շտաբ չեն ձևավորելու՝ գիտակցում են, որ «Այո»-ն է հաղթելու
Քաղաքականություն

Ովքեր ասում են՝ «Ոչ»-ի շտաբ չեն ձևավորելու՝ գիտակցում են, որ «Այո»-ն է հաղթելու

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այն մարդիկ ովքեր ասում են՝ «Ոչ»-ի շտաբ չեն ձևավորելու՝ նրանք քաջ գիտակցում են, որ «Այո»-ն հաղթելու է։ Այս մասին րագրողների նետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներ են եկել ԱԺ՝ Ալեն Սիմոնյանը արձագանքեց, որ, իր ունեցած տեղեկություններով, ՍԴ դատավորներ ԱԺ մուտք չեն գործել․ «Ես այսօր Միրզոյանի հետ խոսել եմ նման տեղեկութուն չկա»։

Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ՍԴ դատավորների հրաժարականին, նշեց՝ «Բացառում եմ,  որ բոլոր դատավորները հրաժարական կտան, չեմ կարծում որ բոլորն այդ բարձր գիտակցության քայլին կգնան։ Նման պարագայում հանրաքվեն կկայանա, թե՝ ոչ, օրենքն է կարգավորելու, ենթադրում եմ՝ կկայանա։ Վաղ կենսաթոշակի գնալու հնարավորությունը մինչև փետրվարի քսանյոթն է»։ 

Հարցին՝ մենք այդքա՞ն հարուստ ենք, որ երկուս ու կես մլրդ ծախսենք Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու համար՝ Սիմոնյանը պատասխանեց՝ «Հարցը Հրայր Թովմասյանի մասին չէ միայն, այդ քվեաթերթիկի հարցը վերաբերվելու է այն բոլոր արատավոր երեևույթներին որոնք հնուց մնացել են»։

Լրագրողի հարցին՝ Դավիթ Խաժակյանը Ձեզ մեղադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեջ էժանագին քարոզչության համար, մասնավորապես նշել է, որ Դուք և Հրայր Թովմասյանի քույրը նույնաբովանդակ հայտարարություններ եք անում՝ «Իմ քայլի» պատգամավորը մեկնաբանեց՝ «Ես տեսել եմ այդ հրապարակումը, ցավում եմ, որ երիտասարդ քաղաքական գործիչը, ով Միքայել Մինասյանի կայքում տեսանյութերի աստղ է հանդիսանում և «Ադեկվատների» կողմից տեսանկարահանված տեսանյութերում է նկարահանվում՝ ինձ փորձում է կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ, ինքը թող գնա շարունակի նկարվել Միքայել Մինասյանի կայքերի համար, իշխանության դեմ տեսանյութերում և չփորձի ինձ կապել որևիցէ մեկի հետ»։

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսից հետո հանրաքվեն իրատեսական չէ, ԱԺ-ն պետք է ընտրի ՍԴ դատավորներին

Diana Amirkhanyan

ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան

Diana Amirkhanyan

ՍԴ-ն քննարկում է ՀՀ նախագահի դիմումով վիճարկվող նորմերը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին