23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99104 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Ով կընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ․ սպասումները կարող են չարդարանալ. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Ով կընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ․ սպասումները կարող են չարդարանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Սահմանադրական դատարանն արդեն երեք նոր դատավոր ունի: Ազգային ժողովը ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ասում է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ: Սակայն երեկ խորհրդարանում նորընտիր անդամները չերդվեցին, քանի որ ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երկուսի դեպքում անհամատեղելիություն է առկա աշխատանքի հետ: Երդվելուց հետո արդեն ՍԴ բոլոր անդամները կհավաքվեն եւ իրենց միջից կընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եվ չնայած ի սկզբանե ակնհայտ էր, որ Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու մտադրությամբ է հրաժարվել իր այժմյան պաշտոնից, սակայն անակնկալները չեն բացառվում: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին