-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115625.6 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին այսօր ԱԺ-ում. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին այսօր ԱԺ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Այսօր ԱԺ-ում կառավարության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրված՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու համար, որի մասին նախորդ համարում գրել ենք։ Այն նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի, ակցիզային եւ (կամ) բնապահպանական հարկերից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ (կամ) առողջապահության նախարարություններին։

Նիստը վարելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի ժամանակավոր պարտականությունները նրան են փոխանցվել,  ինչի մասին Արարատ Միրզոյանի կարգադրությունը պաշտոնական կայքում հայտնվել է նախօրեին։

Վարչապետը նախօրեից ակտիվ հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ եւ քննարկում ստեղծված իրավիճակը, իսկ ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ ու հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին