-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115900.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Որեւէ նամակ Արայիկ Հարությունյանը չի փոխանցել. խոսնակ. «Հրապարակ»
Քաղաքականություն

Որեւէ նամակ Արայիկ Հարությունյանը չի փոխանցել. խոսնակ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանին հարցրինք՝ պարոն Հարությունյանն ինչ-որ նամա՞կ է փոխանցել վարչապետ Փաշինյանին, եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ։

Սակայն ԱՀ նախագահի խոսնակը վստահեցրեց, որ որեւէ նամակ Արայիկ Հարությունյանը չի փոխանցել, եւ հարկ համարեց շեշտել, որ Արցախում հիմա, երբ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված երկրորդ պայմանավորվածությունը, կարծում են, որ պայքարն է միակ ճանապարհը․ «Բանակցային գործընթացի հետ կապված՝ առաջին օրվանից մինչ օրս աշխատանքներ տարվում են, գիտեք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերվեց հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն, հետագայում եւս մեկ պայմանավորվածություն եղավ, երկու անգամ էլ Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը։ Սա նշանակում է, որ մեր ժողովուրդը եւս մեկ անգամ պետք է սթափ գնահատի իրավիճակը, եւ հասկանանք, որ խնդիրն առաջին հերթին այս պահին լուծվում է ռազմաճակատում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին