27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Որպես, այսպես ասած, օդիոզ ֆիգուր, Մինասյանի տեղը լինեի, կներկայանայի ՀՀ իրավապահներին․ Ալեն Սիմոնյան
Այլ Լուրեր

Որպես, այսպես ասած, օդիոզ ֆիգուր, Մինասյանի տեղը լինեի, կներկայանայի ՀՀ իրավապահներին․ Ալեն Սիմոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Այդ հաջորդ իշխանություններ ասելու համար դեռ վաղ է, պարոն Մինասյանը պետք է զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով, այլ ոչ թե հոգա 89-ի աշխատանք կատարելու վերաբերյալ մեկնաբանություններ տալով։ Կարծում եմ, այն հեքիաթները, ֆանտազիաները, այն  երազախաբությունը, որը վերապրում է պարոն Մինասյանը և հաճախ դրանք եթեր է հեռարձակում իմ կողմից և շատ շատերի կողմից այսքան հաճախ մեկնաբանվելու կարիք չունեն, որովհետև ես հասկանում եմ, նա մեդիադաշտում դեռ ինչ-որ ազդեցություն ունի, բայց դա, ներողություն եմ խնդրում, ժամանակին, երբ որ ամբողջ մեդիադաշտը, պետական համակարգը պատկանում էր նույն Միքայել Մինասյանին և իր աներոջը՝ Սերժ Սարգսյանին, իրենց չօգնեց, իսկ հիմա, առավելևս անհետաքրքիր է տարբեր ցնդաբանությունների վերաբերյալ լուրջ մեկնաբանություններ տալ»,- ի պատասխան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ հաջորդ իշխանության օրոք 89+1պատգամավոր իրավական պատասխանատվության են ենթարկվելու ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե երկրորդ անգամ մերժվեց Մինասյանին կալանավորելու որոշումը, Սիմոնյանն ասաց, որ ուրախ է այդ կապակցությամբ․«Այնուամենայնիվ, նա գտնվում է հետախուզման մեջ և որպես՝ այսպես ասած, օդիոզ ֆիգուր (ծիծաղում է), իր տեղը լինեի, կգայի և կներկայանայի ՀՀ իրավապահներին, բայց, կարծում եմ, ինքը նման բան չի անի», — եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է

Նատա Հարությունյան

Հրայր Թովմասյանն ամեն ինչ կանի այդ աթոռից կառչած մնալու համար․ Ալեն Սիմոնյան

Սերինե

Կորոնավիրուսի տեսակետից Ծառուկյանի՝ ռիսկային համարվող տարիքով պայմանավորված՝ միգուցե որոշում է կայացվել չկալանավորել նրան․ Ալեն Սիմոնյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին