20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Որպես պարետ, պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ․ Տիգրան Ավինյան
Այլ Լուրեր

Որպես պարետ, պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ․ Տիգրան Ավինյան

«Կառավարությունը մաքսիմալ թափանցիկ է գտնվել իր բոլոր գործողություններում, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրման առումով: Համավարակի հետ կապված, եթե շատ չոր հաշվարկներ պետք է անենք, պետք է անել համավարակի ամբողջական վերացումից հետո: Այդ ժամանակ համապատասխան գնահատականները կհնչեցվեն, և ես՝ որպես պարետ, պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ, ես՝ որպես պարետ, պատասխանատու եմ այն ամբողջ ծավալով, որի ծավալով այդ պատասխանատվությունն  ինձ վրա դրված է եղել: Երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, ես կարծում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կտամ։ Տարբեր երկրներ ունեն տարբեր մեթոդաբանություններ՝ և՛ թեստավորման հետ կապված, և՛ վարակակիրների բազաների վարման հետ կապված, և՛ մահերի թվերի գրանցման հետ կապված: Այս փուլում մի փոքր դժվար կլինի համեմատել»,-ԱԺ հատուկ նիստին պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի՝ ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն այն հանգամանքի համար, որ ՀՀ-ն կորոնավիրուսի բացասական ցուցանիշներով տարածաշրջանում առաջինն է հարցին, ասաց պարետ Տիգրան Ավինյանը։

Վահե Էնֆիաջյանը հարցրեց նաև, թե ինչի՞ վրա են ծախսվել այն գումարները, որոնք տարբեր միջազգային կառույցներից ստացել է ՀՀ-ն՝ համավարակի հաղթահարման համար: Հարցին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ Էնֆիաջյանը նման հարցում ուղարկել էր իրենց, և իրեն արդեն պատասխանել են: Պատգամավորի հակադարձմանը, որ ինքը պատասխան չի ստացել, Ավինյանն ասաց.«Հիմա կարող եմ «սքրինշոթը» բացեմ՝ ցույց տամ, որ ստացել եք»:

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Տիգրան Ավինյանը կմեկնի արձակուրդ

Նատա Հարությունյան

Տիգրան Ավինյանի նոր որոշումը

Նատա Հարությունյան

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին