-2 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » «Որտեղ պարոն Ծառուկյանն, այնտեղ էլ ես». Գեւորգ Պետրոսյանը՝ կամավորագրվելու մասին
Քաղաքականություն

«Որտեղ պարոն Ծառուկյանն, այնտեղ էլ ես». Գեւորգ Պետրոսյանը՝ կամավորագրվելու մասին

New Armenia.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

— Կխնդրեմ մանրամասներ ներկայացնեք կուսակցությունում տեղի ունեցած այսօրվա նիստից։ Արդյոք քննարկվե՞լ է, թե առաջիկայում Գագիկ Ծառուկյանը միջազգային իր որ գործընկերների հետ է հանդիպումներ կամ զրույցներ ունենալու՝ այս իրավիճակից ելնելով։

-Ճիշտն ասած, ես նիստին չեմ մասնակցել և շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց տեղյակ եմ, որ պարոն Ծառուկյանը բարձրաձայնել է իր մտահոգությունները առկա վիճակի վերաբերյալ և պատրաստակամություն է հայտնել ձևավորել ջոկատ իր գլխավորությամբ, որպեսզի մեկնենք Արցախ։ Որքանով տեղյակ եմ, արդեն իսկ որոշակի նվիրատվություններ անելու քայլեր է ձեռնարկել։ Համենայնդեպս, մենք բոլորս էլ ասում էինք, որ նրա անձնական ազատությունը հաստատ նպաստավոր կլինի Արցախի համար, և վստահ եմ, որ մենք չենք սխալվել։

 —Սպասու՞մ էիք, որ դատարանը խափանման միջոցը փոխելու նման որոշում կկայացներ։

 -Այո՛, որովհետև՝ որպես իրավաբան, ես մեղադրանքն ուսումնասիրել եմ, և բացարձակապես առկա չէին հիմքեր Ծառուկյանի համար խափանման միջոց կալանք կիրառելու։

 -Իսկ կամավորական ջոկատները միանգամից կմեկնե՞ն Արցախ, թե՞ կսպասեք, մինչ զինկոմիսարիատը կանչի։

-Գոյություն ունի որոշակի կարգ։ Չենք կարող ընդամենը որոշել և մեր նախաձեռնությամբ գնալ առաջնագիծ։ Որոշակի կարգ կա, որը, բնականաբար, կպահպանվի։

-Անազատության մեջ գտնվելու ընթացքում պարոն Ծառուկյանը պատերազմի հարցով դիմե՞լ է միջազգային իր գործընկերներին, տեղյա՞կ եք։

-Այդ պայմաններում հնարավորություն չուներ դիմել, հեռախոսային խոսակցություն չէր կարող ունենալ, նամակներով էլ  չէր կարելի, որովհետև կարող էինք բախվել ռազմական գաղտնիքի հետ։ Բայց «Բարգավաճ Հայաստանի» երիտթևը ամբողջությամբ պատրաստակամ կանգնած է եղել Արցախի կողքին՝ տեղավորել ենք հարյուրավոր ընտանիքների և ապահովել անհրաժեշտ իրերով։ Այդ բոլորը, բնականաբար, եղել է Ծառուկյանի հանձնարարությամբ։ Բայց մի բան է, երբ անազատության մեջ ես և հանձնարարություն ես տալիս, այլ բան է, երբ ինքդ ես անձամբ համակարգում այդ բոլոր աշխատանքները։

-Առաջիկայում սպասե՞նք Գագիկ Ծառուկյանի հանդիպումներին միջազգային իր գործընկերների հետ։

-Ծառուկյանն, ազատության մեջ գտնվելով, միշտ էլ  միջազգային հանրության հետ, մասնավորապես՝ մեր ռազմավարական գործընկերներ Ռուսաստանի հետ, միշտ էլ հարաբերությունները պահել է շատ բարձր մակարդակում։ Կոնկրետ չեմ կարող ասել, որ այսօր, այսինչ ժամին, այսինչ բանը կանի, վաղը՝ մյուս, բնական է, ինքն է ծրագրում իր անելիքները, բայց որ ակնհայտ է լինելու՝ իր անձնական ազատությունը նպաստելու է այսօրվա իրավիճակի լուծմանը, կասկածի տակ դնել չի կարելի։

-Դուք կամավորագրվե՞լ եք, և Ձեր խմբակցության բոլո՞ր պատգամավորներն են կամավորագրվել։

-Այս պահին հստակ չեմ կարող ասել, բայց  որտեղ պարոն Ծառուկյանն, այնտեղ էլ ես։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Դաշնակցությունը սկզբունք ունեցող քաղաքական ուժ է․ Գ․ Պետրոյանը` ՀՅԴ-ի՝ պայքարը լքելու հավանականության մասին

Սերինե

Գերագույն դատարանի ստեղծմամբ չի լուծվում անկախ դատական համակարգ ունենալու խնդիրը․ Գևորգ Պետրոսյան

Սերինե

Ինչու է Գևորգ Պետրոսյանն անհետացել Ֆեյսբուքից. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին