27 Նոյեմբերի, 2020
116624 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար փաստաբանական խումբն առաջարկելու է 100 միլիոն դրամ: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ այս ժամանակահատվածում ուսումնասիրվում է այն ֆինանսական շարժերը, որն իրականացրել է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, ինչպես նաեւ նրանց հիմնադրամը: Գագիկ Ծառուկյանի թիմը կարծիք է հայտնել, որ գրավի չափը բավականին մեծ է: Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 25-ին դատարանը որոշեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին:

Վերջինս մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, ինչպես նաեւ հարկեր թաքցնելու մեջ, սակայն Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում։ Այսօր դատական նիստի օրն է, եւ եթե այն կրկին չհետաձգվի, ապա պարզ կլինի՝ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի, թե կմնա կալանքի տակ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին