23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99100.8 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Որևէ կաշկանդվածություն չի կարող լինել. Շաթիրյանը՝ իշխանական ձայներով ՍԴ դատավոր աշխատելու մասին (տեսանյութ)
Այլ Լուրեր

Որևէ կաշկանդվածություն չի կարող լինել. Շաթիրյանը՝ իշխանական ձայներով ՍԴ դատավոր աշխատելու մասին (տեսանյութ)

ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանն այսօր ԱԺ-ում 85 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվեց ՍԴ դատավոր: Հիշեցնենք, որ նա ՀՀ կառավարության թեկնածուն էր:

NewArmenia.am-ը նրան հարց ուղղեց, թե արդյոք ստացած ձայները պարտավորեցնելու են շնորհակալ լինել և ծառայել իշխանությանը ՍԴ-ում: «Դատավորը պետք է լինի անկախ և անաչառ և պետք է հավատարիմ մնա ՍԴ դատավորի բարձր կոչմանը: Սա ուղղակիորեն ամրագրված է ՍԴ-ի մասին օրենքով: Հասկանալի է, որ այս առնչությամբ, որևէ կաշկանդվածություն, համենայն դեպս, իմ մասով չի կարող լինել»,-վսահեցրեց Շաթիրյանը՝ հավելելով, որ, իհարկե, ինքը շատ շհորհակալ է թե՛ իրեն առաջադրող կառավարությանը, թե՛ ընտրող ԱԺ-ին:

ՍԴ դատավորից նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի անդամ աշխատած տարիներին /2015-2019 թթ/ Շաթիրյանը չի հակադրվել պաշտոնյաների իրական ունեցվածքի և սեփականության կոծկմանը հայտարարագրման գործընթացում, որը հանձնաժողովի պատասխանատվության ներքո էր՝ հիշեցնելով, որ այսօր  բազմաթիվ քրգործեր կան՝ հարուցված թաքցված ունեցվածքի ու ապօրինի հարստացման հետ կապված:

Դիտեք մեր հարցազրույցը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի հետ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը

Նատա Հարությունյան

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում դիտարկում է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը

Անի Գրիգորյան

Միջանկյալ միջոցի կիրառությունը և գանգատը մերժելը չպետք է նույնացնել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին