30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Ուկրաինայի գլխավոր դատախազն ու ՀՀ դեսպանը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցեր
Այլ Լուրեր

Ուկրաինայի գլխավոր դատախազն ու ՀՀ դեսպանը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցեր

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հանդիպումը: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, նշելով, որ կողմերը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցեր:

Դեսպան Սեյրանյանը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազության գոհունակությունն ուկրաինացի գործընկերների հետ համագործակցության մակարդակի առնչությամբ։ Կողմերը համաձայնել են, որ գոյություն ունեցող իրավական բազան, այդ թվում Կիևում 2008թ․ նոյեմբերի 13-ին Հայաստանի և Ուկրաինայի գլխավոր դատախազների միջև կնքված «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ուկրաինայի գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին» համաձայնագիրը թույլ է տալիս գործակցությունն իրականացնել ամենաբարձր մակարդակով։

Հայ դիվանագետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է խորացնել հարաբերություններն Ուկրաինայի իրավապահ համակարգի հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում:

Ի պատասխան տիկին գլխավոր դատախազը հայտնել է, որ «մենք Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն ենք հաստատել միջազգային իրավական փոխօգնության հարցում: Պարբերական երկկողմ շփումները թույլ են տալիս արդյունավետ կերպով լուծել երկու երկրների խնդիրները, մարտահրավերները և ընդհանուր խնդիրները հանցավորության դեմ պայքարի գործում»։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի բազմահազար հայ համայնքին առնչվող հարցեր։ Տիկին Վենեդիկտովան փաստել է, որ համայնքի անդամների ճնշող մեծամասնությունն օրինապաշտ քաղաքացիներ են և դրականն այն է, որ համայնքում գործում են կարգավորիչ օրինակելի մեխանիզմներ, որոնք հիմնված են հայ ժողովրդի հարուստ ավանդույթների և մշակույթի վրա։

Նմանատիպ Հոդվածներ

Ուկրաինան Նիկարագուայի դեմ պատժամիջոցներ Է սահմանել դեսպանի՝ Ղրիմ այցելելու պատճառով

Անի Գրիգորյան

Ուկրաինայի ոստիկանությունը կպաշտպանի Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչությունները

Անի Գրիգորյան

Ուկրաինայում ռազմական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 26 մարդ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին