22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Ուկրաինայի Կրոպիվնիցկիում կառուցվելիք հայկական եկեղեցին կկոչվի սրբադասված Շուշանիկ թագուհու անունով
Աշխարհ

Ուկրաինայի Կրոպիվնիցկիում կառուցվելիք հայկական եկեղեցին կկոչվի սրբադասված Շուշանիկ թագուհու անունով

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում կառուցվելիք հայկական եկեղեցին կանվանակոչվի սրբադասված Շուշանիկ թագուհու, հաղորդում է «AnalitikaUA.net»-ը:

«Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի դետալները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտնել է, որ հայկական եկեղեցին կդառնա մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերի, այլ նաեւ ողջ Ուկրաինայի համար:

Ապագա վանական համալիրի էսքիզը հրապարակվել էր 2020 թվականի փետրվարին:

Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում առաջին հայկական եկեղեցին կկառուցվի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը գտնվում է Միխայլովսկի փողոցում եւ զբաղեցնում է 1100 քառ. մ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին