1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Ուղղաթիռը գետն Է ընկել Վոլոգդայի մերձակայքում
Այլ Լուրեր

Ուղղաթիռը գետն Է ընկել Վոլոգդայի մերձակայքում

Ոչ մեծ ուղղաթիռը կործանվել Է Վոլոգդայի մարզի Նյուկսենիցայի շրջանում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է շրջանային վարչակազմի աղբյուրը: Նրա խոսքով՝ ուղղաթիռը Սուխոնա գետն Է ընկել Բոբրովսկի բնակավայրի մոտ, անձնակազմի ճակատագիրն անհայտ Է մնում: Ինչպես հաղորդել Է ՌԴ-ի քննչական կոմիտեի Հյուսիս-արեւմտյան քննչական վարչության մամուլի ծառայությունը, ուղղաթիռի ընկնելու փաստով կազմակերպվել Է ստուգում, դեպքի վայր հետաքննիչ Է մեկնել:

Արտակարգ իրավիճակների նախարարության Վոլոգդայի մարզի վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ժամը 12:10-ին հաղորդագրություն Է ստացվել, որ Նյուկսենիցայի շրջանի Բոբրովսկի բնակավայրի շրջանում Սուխոնա գետն Է ընկել Robinson R44 մակնիշի թեթեւ շարժիչ ունեցող ուղղաթիռ: «Ուղղաթիռը պատկանում Է «Աերոսոյուզ» ուղղաթիռային ընկերությանը: Երթուղին՝ Վոլոգդա-Վելիկի Ուստյուգ: Ուղղաթիռը չորստեղանի Էր, ուղղաթիռում գտնվող մարդկանց քանակը պարզվում Է»,-նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ նախագահը հանձնարարել է օգնել Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի զոհված զինծառայողների ընտանիքներին

Նատա Հարությունյան

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Նատա Հարությունյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական ուղղաթիռի խոցման կապակցությամբ հայտարարություն է տարածել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին