14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Ուղևորափոխադրող մի քանի ընկերությունները նվազեցրել են վարորդներից ստացվող պլանի չափը
Այլ Լուրեր

Ուղևորափոխադրող մի քանի ընկերությունները նվազեցրել են վարորդներից ստացվող պլանի չափը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանում ողևորափոխադրում իրականացնող մի շարք մասնավոր ընկերություններ վարորդներից օրական պլանով ստացվող գումարի չափը նվազեցրել են: Այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե արտակարգ դրության պայմաններում մասնավոր փոխադրողների կողմից սպասարկվող գծերի վարորդներն արդյոք պարտադրվա՞ծ են վճարել օրական պլանի գումարը:

«Ես տեղյակ եմ, որ մասնավոր ուղևորափոխադրող մի շարք ընկերություններ որոշակի փոփոխություններ են կատարել վարորդներից ստացվող պլանի հարցում և նվազեցրել են այդ տուրքերը»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ քաղաքապետարանը, կառավարական մարմինները քննարկումներ են անցկացնում նաև որոշակի այլ տուրքերի վերանայման հետ կապված:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն էլ հիշեցրեց, որ մասնավոր ընկերությունների` երթուղիները սպասարկող տրանսպորտը նույնպես ախտահանվում է: Երևանում գործող բոլոր մասնավոր տրանսպորտային միջոցներն ախտահանվում են քաղաքի միջոցներով: Ախտահանում իրականացնում է նույն ընկերությունը, որը ախտանում է նաև մետրոյի վագոնները:

Նմանատիպ Հոդվածներ

Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար փակում է «Մեկ պատուհան» գրասենյակը

Աշխեն

Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է․ Հակոբ Կարապետյան

Աշխեն

2 նոր ավտոբուսների ներկրումը պաշտոնի նշանակելու վարձք չէ, անհեթեթ է դա․ Հակոբ Կարապետյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին