21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107334.4 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ունիկալ ատելություն
Գլխավոր Նորություններ

Ունիկալ ատելություն

Հայ-ադրբեջանա-թուրքական այս պատերազմն ըստ էության տարբերվում է տարածաշրջանային և համաշխարհային գրեթե բոլոր կոնֆլիկտներից։ Բոլոր կոնֆլիկտները սովորաբար ընթացել և ընթանում են առանց ազգային վերաբերմունքի, ուղղակի ազգային շահերի շրջանակներում։ Կամ դրանք եղել են կայսրությունների ընդլայնում կամ նոր կայսրություն ունենալու մղում, կամ՝ պետական կազմավորում ստանալու ջանք։ Դիցուք, Արևելյան Թիմորի կամ Հարավային Սուդանի ձևավորումը։

Ենթադրենք, քրդերը թուրքերին հանգիստ կթողնեն, եթե կարողանան նրանց հետ լեզու գտնել ու պետություն ձևավորել։ Ատելությունը արագորեն կմարի, որովհետև հիմնական պահանջը արանքից դուրս է եկել։

Գերմանացին ու ռուսը ազգային հողի վրա իրարից պահանջներ չունեն։ Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ գերմանացին ռուսի վրա հարձակվեց ընդամենը նոր կայսրություն դառնալու համար, ինքը ազգային իմաստով ռուսին չէր ատում, նրա բնաջնջման հարց չէր դրել, թեպետ հարձակվողի գաղափարական հենակետը ֆաշիզմն էր։ Հարձակումից առաջ գերմանացին ռուսին «չգիտեր»։ Նույնիսկ առաջին համաշխարհային պատերազմը չէր «ծանոթացրել» նրանց։ Այսինքն, հարձակումից առաջ ռուսը գերմանացի ժողովրդի գոյության հարց չէր դրել իր առաջ, որը կանխելու համար էլ Հիտլերը հարձակվեց։

Իհարկե, աշխարհում մեր կոնֆլիկտին նմանվող կոնֆլիկտներ կարելի է գտնել, թուրքերը ատում են հույներին, հնդիկները պակիստանցիներին, թեպետ նրանց ատելության հացը կրոնական է, որը վերաճել է տարածքային բախման։ Հիշենք նաև սերբերին ու ալբանացիներին։ Բայց մեր և թուրքերի կոնֆլիկտը, միևնույն է, ունիկալ է, մենք իրար գիտենք դարերով։ Հայ-ադրբեջանա-թուրքական այս պատերազմը սոսկ պատերազմ չէ, այլ՝ ավելին։ Այստեղ խնդիր է դրված ուղղակի բնաջնջել հայ ազգին։ Այսինքն, բոլոր պատերազմները տարածքի համար են, մինչդեռ այս մեկը՝ բնաջնջման։ Հայերը պատմության թատերաբեմում փակում են թուրքերի թուրանական տեսադաշտը։ Թուրքերը չեն ուզում հնազանդեցնել հայերին, նրանք հայից չեն պահանջում քաշվել իր անկյունը։ Նրանք հենց հային են ուզում ոչնչացնել։

Պատերազմն ատելության կուլմինացիա ունի, որից սկսվում է մարդը։ Հայի և թուրքի պատերազմում ատելության կուլմինացիան նրանց հարաբերությունների մեկնակետն է, որտեղ մարդն անելիք չունի։ Ահա ինչու այս պատերազմը աշխարհը պետք է դիտարկի հենց էքզիստենցիալ գոյության պրիզմայով։ Ատելության կուլմինացիայից սկսվող հարաբերություններում քաղաքական հաշվարկները ենթադրում են ոչ թե փոխգործակցություն, այլ ամեն գնով բնաջնջման նպատակի իրականացում, որի մեջ կարելի է ներքաշել նույնիսկ այն երկրներին, որոնց հետ քո քաղաքական նպատակները չեն խոսում։ Օրինակ, Իսրայելին։

Այս ժողովուրդները՝ հայերը և թուրքերը, դարերով հարևաններ են և այդ դարերի ընթացքում միայն ատամներ են սրել իրար նկատմամբ։ Այդ ամենն, ի վերջո, հանգեցրել է հայերի ցեղասպանության։ Թուրքիան այդ ցեղասպանությունը հրաժարվում է ճանաչել, ինչպես այսօր ենք հասկանում, այն կրկնելու հույսով։ Թուրքի հետ պատերազմը միշտ վերջին կռիվ է։ Ադրբեջանցին վերջին 20 կամ 30 տարում չէ, որ ատել է հայերին։ Ուղղակի դրանից առաջ ԽՍՀՄ-ը սառեցրել է այդ ատելությունը ժողովուրդների բարեկամության շղարշի տակ։ Մեկ ընդհանուր կայսրության մեջ այդ ատելությանն ընդամենը «դնչկալ» էր հագցված։ ԽՍՀՄ-ի փլուզումով այդ «դնչկալը» հանվեց։

Աշխարհը գիտի, որ հայը մեծ հաշվով ոչ թուրքի, ոչ էլ ադրբեջանցու հետ խնդիր չունի։ Ահա ինչու մեզ դժվար է լինելու նրան հասկացնել, թե ցեղասպանությունից 105 տարի հետո ինչու՞ պիտի թուրքն իր ատելությունը սպառած չլինի։ Եթե, իհարկե, հասկանալն ինչ-որ բան կարող է փոխել։

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

Անի Գրիգորյան

Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia

Անի Գրիգորյան

Բեգլարյանն Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները համարում է նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին