33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82070.4 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Ուրախ եմ, որ միջազգային հանրությունն արձանագրում է Հայաստանի տնտեսական միջավայրի փոփոխությունները. վարչապետ
Տնտեսություն և Բիզնես

Ուրախ եմ, որ միջազգային հանրությունն արձանագրում է Հայաստանի տնտեսական միջավայրի փոփոխությունները. վարչապետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։

Այս լուրին անդրադառնալով` վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունն, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում:

Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ եւ սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը:

Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին»:

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Սերինե

Գյուղատնտեսությունում ֆիզիկական աջակցությունը ոչ մի բանի չի բերում, պետք է լինի բովանդակային աջակցություն․ Նիկոլ Փաշինյան

Սերինե

Կոչ եմ անում դիմորդների ծնողներին չկուտակվել քննական կենտրոններում․վարչապետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին