15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Չափազանց կարևոր էր ռազմական դրություն հայտարարելը, Հայաստանում նման բան երբեք չի եղել․ Անդրանիկ Քոչարյան
Այլ Լուրեր

Չափազանց կարևոր էր ռազմական դրություն հայտարարելը, Հայաստանում նման բան երբեք չի եղել․ Անդրանիկ Քոչարյան

«Ռազմական դրություն հայտարարելը շատ կարևոր քայլ էր, երբեք Հայաստանը ռազմական դրություն չի հայտարարել պատերազմի ողջ ընթացքում, եթե հիշում եք։ Սա համարում եմ կարևորագույն դրսևորում պետության կողմից իրականացված, եթե այդպիսի քայլեր արված լինեին 2016 թվականին, կարծում եմ, այլ պատկեր կունենայինք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պաշտպանության և անվտանգության հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

 Նա նշել է, որ մեր բանակը հաջողություն է գրանցել Ասկերան-Մարտունի հատման հատվածում, հակառակորդը տվել է մարդկային և տեխնիկայի կորուստներ․«Հաջողություններ ենք ունեցել հարավային հատվածում՝ Ջեբրաիլում, որտեղ մենք ունեցել էինք դիրքային կորուստներ, բայց այս պահին դիրքային խնդիրները չեն, ճիշտ ռազմավարություն իրականացնելն է խնդիրը, որը մենք տեսնում ենք։ Ամենակարևոր արձանագրումը․ մենք տեսնում ենք համահայկական մեծ և որակյալ մոբիլիզացիա։ Մենք մեռնում ենք ապրելու համար, և մեր հաղթանակները եղել են մեր ապրելու իրավունքի իրացման համար մղված պայքարի հաղթանակներ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Կոչ եմ արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի գործողությունները և քայլեր նախաձեռնել հետագա սրացումները կանխելու ուղղությամբ․ Ա․ Քոչարյան

Անի Գրիգորյան

Ռ․Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու լավագույն ճանապարհը դատական գործընթացին չխոչընդոտելն է․ Անդրանիկ Քոչարյան

Նատա Հարությունյան

Մեկ անգամ հնարավորություն չեղա՞վ, որ Ս․Սարգսյանը Կարապետյանին ասեր՝ տղա՛ ջան, ինչո՞ւ ես վրիպել․ Քոչարյանը՝ Ապրիլյանի ամփոփիչ զեկույցի մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին