28 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70022.8 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » Չեխիայի Սենատի բանաձևն ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում. ՀՀ ԱԳՆ
Այլ Լուրեր

Չեխիայի Սենատի բանաձևն ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում. ՀՀ ԱԳՆ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Չեխիայի Սենատի բանաձևով Հայոց ցեղասպանության դատապարտումը և համարում, որ այդ որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի Սենատի բանաձևը։

«Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:

Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է»,- նշված է մեկնաբանության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Ընդունված է, որ երկրների ԱԳՆ-ները իրազեկեն իրենց քաղաքացիներին խուսափել այս կամ այն երկրներ այցելություններից․ Արցախի ԱԳՆ-ն՝ Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մասին

Աշխեն

ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ԱԳՆ հայտարարությունը

Սերինե

Չեխիայի Սենատը երկու աշխարհամարտերի ոճրագործությունների թվում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին