9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » Չինաստանը կտրուկ կրճատել Է ներկրվող աղբի ծավալները
Այլ Լուրեր

Չինաստանը կտրուկ կրճատել Է ներկրվող աղբի ծավալները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չինաստանը 2019 թվականին ներկրվող թափոնների ծավալներն անցյալ տարվա համեմատությամբ կրճատել Է 40 տոկոսով՝ դրանք հասցնելով 13,5 մլն տոննայի: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Լյու Յուբինը: Նա ասել Է, որ 2021 թվականին երկիրը մտադիր Է լիովին դադարեցնել արտասահմանից աղբի ներկրումը։
«Մենք բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչեւ 2020 թվականի վերջը թափոնների ներկրմման ցուցանիշը հասցնենք զրոյի»,-հայտարարել Է Լյու Յուբինը:


2017 թվականից, երբ Չինաստանն օտարերկրյա աղբից լիովին հրաժարվելու ուղեգիծ բռնեց, մեկը մյուսի հետեւից արգելվեցին 56 տեսակի թափոններ: Միաժամանակ երկրում պայքար ծավալվեց «աղբի մաքսանենգության»՝ ՉԺՀ-ի տարածք տարատեսակ հումքի ու ապրանքների անվան տակ թափոնների անօրինական ներկրման փորձերի դեմ:

2019 թվականին ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը համազգային արշավի երրորդ փուլն անցկացրեց արտասահմանյան աղբի վերամշակմամբ զբաղվող ֆիրմաների դեմ: Այդ արշավի ընթացքում բազմաթիվ մանր ձեռնարկություններ սկսեցին զբաղվել «հայրենական« թափոնների վերամշակմամբ: Սկսվեց նաեւ ընկերությունների տեխնիկական վերազինումը:


Թափոնների վերամշակման հեռանկարային ուղղություններից մեկը համարվում Է դրանց օգտագործումն ԷլեկտրաԷներգիա արտադրելու համար: Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, այդ միջոցառումներն առաջ են բերում տեղի բնակչության դժգոհությունը, որն զգուշանում Է այն բանից, որ թափոնների նման օգտահանման ընթացքում վնասակար նյութեր են արտանետվում մթնոլորտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Չինաստանը պատրաստ Է օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Աշխեն

Մայրցամաքային Չինաստանից դուրս COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել Է 3,5 հազարը

Diana Amirkhanyan

Toyota-ն Չինաստանում վերսկսել Է աշխատանքն իր բոլոր չորս գործարաններում

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին