30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82403.2 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Չինաստանը մտցնում Է մի քանի ամերիկյան ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներ
Աշխարհ

Չինաստանը մտցնում Է մի քանի ամերիկյան ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չինաստանը մտցնում Է իր տարածքում մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներ որպես Վաշինգտոնի գործողության պատասխան քայլ: Հուլիսի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Չինաստանը Associated Press, United Press International, CBS, National Public Radio լրատվական գործակալություններից պահանջում Է այսօրվանից սկսած յոթ օրվա ընթացքում չինական կողմին ներկայացնել գրավոր տեղեկատվություն ՉԺՀ-ի տարածքում աշխատող բոլոր աշխատակիցների, ֆինանսների եւ իրենց այլ գործունեության վերաբերյալ»,- հայտարարել Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Հունիսի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները խստացնում Է աշխատանքի կանոնները Չինաստանի չորս զանգվածային լրատվամիջոցների համար՝ դրանց կարգավիճակը սահմանելով որպես «օտարերկրյա ներկայացուցչություններ»: Խոսքը վերաբերում Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, China News Service գործակալությանը, «Ժենմին ժիբաո» եւ Global Times թերթերին: Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան այդ զանգվածային լրատվամիջոցները պարտավոր կլինեն ներկայացնել ԱՄՆ-ում իրենց աշխատակիցների ցուցակները, հայտնել կադրերի վերաբաշխման մասին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունում գրանցել սեփականությունը, որը նրանք ունեն կամ վարձակալում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Հոնկոնգի պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցներին

Սերինե

Հնդկաստանը և Չինաստանը շարունակում են զորքերի համակենտրոնացումն Արեւելյան Լադաքում

Սերինե

Չինաստանն այցագրային սահմանափակումներ կսահմանի առանձին ամերիկացիների նկատմամբ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին