8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Չինաստանը պատրաստ Է օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում
Աշխարհ

Չինաստանը պատրաստ Է օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չինաստանը պատրաստ Է ուժերի ներածին չափով օգնություն եւ աջակցություն ցուցաբերել Իրանին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել Է 34 մարդ:

Առաջիկա օրերին կանխատեսվում Է վիրուսի հետագա տարածումը:
«Համաճարակը սահմաններ չունի: Չնայած այն բանին, որ Չինաստանում համաճարակաբանական իրադրությունը դեռեւս ծանր Է, մենք պատրաստ ենք ուժերի ներածին չափով օգնություն ու աջակցություն ցուցաբերել՝ իրանական կողմի կարիքներին համապատասխան: Ներկայում չինական կողմն արդեն Իրանին թեստերի խմբաքանակ Է փոխանցել վիրուսի հայտնաբերման համար»,-ասել Է Չժաո Լիցզյանը բրիֆինգում:


ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել Է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 44 դեպք եւ հայտնաբերվել Է 327 նոր հիվանդացած: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել Է 2788, գրանցվել Է հիվանդանալու 78 հազար 824 դեպք:


Մահվան բոլոր դեպքերից 41-ը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում:
Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 39,9 հազա մարդ, ավելի քան 7,95 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 36 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից:

ացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս Է հայտնաբերվել, այն չեն տարածում: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գո Յանհունը:


«Չինաստանի մի քանի նահանգներում արձանագրվել են հիվանդանոցից դուրս գրված պացիենտների կրկին բժշկական օգնության դիմելու դեպքեր, որոնց մոտ վիրուսի ՌՆԹ-ի առկայության կրկնական թեստի արդյունքը եղել Է դրական,- Պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքը մեջբերում Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:- Այդ հիվանդների զննումից հետո բժիշկները նրանց մոտ կորոնավիրուսի տարածման նշաններ չեն հայտնաբերել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Թրամփի կողմից ներդրված հիդրօքսիդը դրական է ազդել 699 պացիենտի վրա. Ջուլիանի

Սերինե

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն. ԱՆ

Սերինե

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին