3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Չինաստանը 11,5 մլրդ դոլար Է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Աշխարհ

Չինաստանը 11,5 մլրդ դոլար Է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չինաստանի իշխանությունները 80,5 մլրդ յուան (11,5 մլրդ դոլար) են հատկացրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին փետրվարի 14-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է երկրի ֆինանսների նախարարի օգնական Օու Վենհանը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:


«Փետրվարի 13-ի դրությամբ բոլոր մակարդակների ֆնանսական հաստատություններն ընդհանուր առմամբ հատկացրել են 80,5 մլրդ յուան (11,5 մլրդ դոլար), փաստական ծախսերը կազմել են 41 մլրդ յուան (5,78 մլրդ դոլար)»,- նշել Է պաշտոնյան:
Նա նաեւ հավելել Է, որ իշխանությունները մտադիր են այսուհետեւ Էլ ավելացնել համաճարակի դեմ պայքարի կարիքների ֆինանսավորումը:


«Անհրաժեշտ Է երաշխավորել, որ ֆինանսական խնդիրները չեն ազդի բուժօգնություն ցուցաբերելու եւ հիվանդության տարածման նկատմամբ հսկողության վրա, չի կարելի թույլ տալ, որ ծախսերի հետ կապված անհանգստությունների պատճառով մարդիկ վախենան դիմել բժիշկներին»,- ընդգծել Է նա:
ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 63 հազար 851, մահացու վախճան Է արձանագրվել 1380 դեպքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 5,09 հազարով, մահացու դեպքերինը՝ 121-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 116 մարդ:


Ներկայում երկրի հիվանդանոցներում բուժընթաց Է անցնում 55,7 հազար մարդ 10,2 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր:
Միեւնույն ժամանակ, ավելի քան 6,7 հազար մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից:
Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 505-ի, նրանցից երկուսը մահացել են:
ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավար Ցզեն Իսինը հայտնել Է, որ Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող Է վարակվել նոր կորոնավիրուսով, նրանցից վեց մահացել են:

«Փետրվարի 11-ի ժամը 24:00-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում ախտորոշված Էր հիվանդանալու 1716 դեպք, նրանցից վեցը ողբերգական վախճան են ունեցել»,-ասել Է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ Է սպասում, սակայն մտադիր չԷ ենթադրություններ անել, թե ինչ մասշտաբների կարող Է հասնել կորոնավիրուսի տարածումը:

Այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը՝ մեկնաբանելով ամերիկացի գիտնական Այրա Լոնջինի կանխատեսումն այն մասին, որ նոր կորոնավիրուսով վարակումը կարող Է սպառնալ Երկրի բնակչության առնվազն մեկ երրորդին: «Մենք չգիտենք, թե այդ բռնկումը երբ կհասնի իր բարձրակետին, մինչեւ ամենավերջին պահը դրա Էվոլյուցիայի մեջ,-ասել Է Յազարեւիչը:-Վիրուսը կրկին կարող Է հարձակումն սկսել թվացյալ նահանջից հետո: Մենք չԷինք ցանկանա զբաղվել շահարկումներով: Բոլոր դեպքերում մենք սպասում ենք, որ հաղորդումներ կստացվեն Չինաստանում եւ այլ երկրներում ավելի մեծ թվով դեպքերի մասին»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին