9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53331 By Google Analytics
Գլխավոր » Չինաստանում սկսել Է աշխատել ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը
Աշխարհ

Չինաստանում սկսել Է աշխատել ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը ժամանել Է Չինաստան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։

«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման հետաքննության գծով ԱՀԿ-ի եւ Չինաստանի համատեղ խումբն արդեն ժամանել Է Պեկին եւ սկսել համապատասխան աշխատանքը: Խմբում ներառված են նաեւ ամերիկացի փորձագետներ, նրանք ստուգումներ կանցկացնեն Պեկինում, ինչպես նաեւ Գուանդունի եւ Սիչուանի նահանգներում»,-հայտնել Է Գեն Շուանը բրիֆինգում:

Փետրվարի 14-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել Է, որ ԱՀԿ-ի միջազգային խումբը բաղկացած կլինի 24 չինացի եւ օտարերկրյա փորձագետներից: Ավելի վաղ Չինաստան Է ժամանել ԱՀԿ-ի փորձագետների առաջապահ խումբը՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդի գլխավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխեն

Սկզբում հայտարարվեց, որ կորոնավիրուսը պինցետով ու օղիով է հնարավոր բուժել, հետո պարզվեց, որ հնարավոր չէ. բայց գնացքը դեռ գնացած չէ. Գևորգ Գորգիսյան

Diana Amirkhanyan

Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել 6 ոստիկանի մոտ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին