29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » «Չինարիում ու Այգեպարում, այո, ունենք ադրբեջանցիների հրետակոծությունից վնասված տներ». Տավուշի մարզպետ
Այլ Լուրեր

«Չինարիում ու Այգեպարում, այո, ունենք ադրբեջանցիների հրետակոծությունից վնասված տներ». Տավուշի մարզպետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Չինարի ու Այգեպար գյուղերի բնակելի տները: Բնակավայրի 16 գյուղերի կեսը այս կամ այն կերպ տուժել են վերջին օրերի Ադրբեջանի գնդակոծություններից: Այս մասին NewArmenia.am-ին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Չինարիում ու Այգեպարում, այո, ունենք ադրբեջանցիների հրետակոծությունից վնասված տներ: Այս պահին տեղում կատարում ենք կարիքների գնահատում, զբաղվում ենք այդ քաղաքացիների, ըստ անհրաժեշտության, կենսաապահովմամբ, որպեսզի իրենք խնդիր չունենան»,-ասաց մարզպետը:

Hetq.am-ը գրել է, որ Այգեպարում 7 տուն է գնդակոծվել, և որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ:

Մեր հարցին, թե գնդակոծության արդյունքում բնակիչների շրջանում վիրավորներ կամ զոհեր չկա՞ն, մարզպետն ասաց. «Ոչ, ոչ քաղաքացիների շրջանում բարեբախտաբար որևէ զոհ կամ վիրավոր չունենք»:

Նրա խոսքով՝ այս պահին անդորր է, կրակոցներ չկան:

Մարզպետը նաև հավելեց, թե վնասված այն տներում, որտեղ հնարավոր է ապրել, բնակիչները կշարունակեն ապրել, որտեղ հնարավոր չէ, իրենց համայնքի այլ տներում կապրեն:

Հետաքրքրվեցինք, թե բնակիչները ապաստարաններ տեղափոխվե՞լ են: «Մենք բոլոր սահմանամերձ գյուղերում ունենք ապաստարաններ: Ըստ անհրաժեշտության, այդ ապաստարաններն օգտագործվում են»: Սակայն գյուղացիներին գյուղերից տարհանելու խնդիր, ըստ մարզպետ Չոբանյանի, չի առաջացել: «Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա, բայց բոլոր ծառայությունները պատրաստ են քաղպաշտպանության միջացառումներն իրականացնելու՝ և պատսպարման, և տարհանման»,-նշեց Չոբանյանը:

Տավուշի որոշ գյուղերում գնդակոծության արդյունքում վնասվել են գազատարները և անջատվել քաղաքացիների գազամատակարարումը: «Այսօր իրականացնում ենք վերականգնողական աշխատանքներ: Հույս ունենք, որ այսօր գազամատակարարումը կվերականգնվի»,-ասաց մարզպետը:

Հարցին, թե այս պահին որևէ գյուղ կա՞, որը հրետակոծվում է, մարզպետը բացասական պատասխան տվեց. «Այս պահին հարաբերական անդորր է»:

Ինչպես հայտնի է՝ այսօր Ադրբեջանի ԱԹՍ թռչող սարքից կրակոցներ են արձակվել նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքի վրա: Ադրբեջանցիները թիրախավորել են «Տավուշ տեքստիլ» գործարանը, որտեղ բավական շատ մարդ է աշխատում: Գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը NewArmneia.am-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ որ կրակոցների ժամանակ աշխատակիցները գործարանում չեն եղել, գործարանը երեկվանից չի աշխատում, ուստի որևէ մեկը չի տուժել:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի. մարզպետ

Սերինե

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Տավուշում վնասվել է 41 շինություն․ Չոբանյան

Սերինե

Չոբանյանը բարձր է գնահատել քաղպաշտպանության և բնակչության պատսպարման աշխատաքները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին