27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Չկա նման բան․ աղմուկն անհիմն է․պատգմավորը՝ հղիության արհեստական ընդհատումն արգելող նախագծի մասին
Այլ Լուրեր

Չկա նման բան․ աղմուկն անհիմն է․պատգմավորը՝ հղիության արհեստական ընդհատումն արգելող նախագծի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր «Հայաստանում կարգելվե՞ն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որում մասնավորապես նշված էր, թե Ազգային ժողովի կայքում հրապարակվել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում կարգելվեն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքի համար։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանից փորձեցինք պարզել, թե ո՞վ է նախագծի հեղինակը, քանի որ ԱԺ կայքում չկարողացանք գտնել նման նախագիծ, և ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունի նա օրենքի այս նախագծի մասին։

«Չկա հեղինակ, որովհետև չկա նախագիծ։ Նման օրինագիծ չկա, չի էլ եղել, որևէ քննարկում ևս չի եղել և այն աղմուկը, որ առաջացրել են լրատվականները անիմաստ է և հիմնազուրկ»,- ասաց իշխանական պատգամավորը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում կարգելվե՞ն հղիության արհեստական ընդհատումները․ «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին