-4 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116393.6 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Չմշկասահորդ Արթուր Դանիելյան. «Գլխավորը՝ անել ինչպես պետք է, իսկ արդյունքն այնքան էլ կարևոր չէ»
Սպորտ

Չմշկասահորդ Արթուր Դանիելյան. «Գլխավորը՝ անել ինչպես պետք է, իսկ արդյունքն այնքան էլ կարևոր չէ»

Կրասնոյարսկում կայացած Ռուսաստանի չմշկասահքի առաջնությունը հարուստ չէր ինտրիգներով, սակայն այն առանց զարմանալի պահերի չանցավ: Դրանցից մեկը տղամարդկանց մենասահքում առաջին օրվա արդյունքներով 13-րդ հորիզոնականը զբաղեցնող 16-ամյա Արթուր Դանիելյանի երկրորդ հորիզոնականում հայտնվելն էր: Այդ մասին գրել է «ТАСС» գործակալությունը:

Այժմ պատանի չմշկասահորդը Ռուսաստանի մեծահասակների հավաքականի կազմում հանդես է գալու Ավստրիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

Մեր հայրենակիցը ծնվել է Վոլգոգրադում, երեքուկես տարի առաջ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, ունի իրենից մեծ եղբայր ու քույր, որոնք ուսմանն են տրվել, և միայն ինքն է լրջորեն զբաղվում սպորտով: Նա կատակով ասում է. «Ընտանիքում երկու խելացի կա և մեկ մարզիկ»:

Հայրը միշտ ասել է՝ կարևոր չէ, թե ինչ կլինի, սակայն պետք է փորձել: Ընտանիքում ամեն կերպ աջակցում են Արթուրին, և բոլոր տոների ժամանակ, մրցաշարերի մեկնարկից առաջ պարտադիր խմում են նրա հաջողության կենացը: Իհարկե, նաև քրոջ ու եղբոր կենացն են խմում, որ հասնեն հաջողության ուսման բնագավառում:

Բնական է, Արթուրը մտածում է նաև օլիմպիական խաղերին մասնակցելու մասին:

Նմանատիպ Հոդվածներ

Հայկական սպորտը վերադառնում է կորոնավիրուսի առկայության պայմաններում. «ՀԺ»

Սերինե

Սամբոյի ֆեդերացիան անժամկետ հետաձգել է բոլոր միջազգային մրցաշարերը

Diana Amirkhanyan

Գեղասահքի ԱԱ-ն 2020 թվականին չի կայանա

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին