Գլխավոր » «Չորրորդ իշխանություն»․ Փաշինյանի ակնարկած ռազմավարական նշանակության օբյեկտը, որը սեփականաշնորհել է Միքայել Մինասյանը, Լոռու մարզում գտնվող «Ձորա ՀԷԿ»-ն է
թերթերի տեսություն

«Չորրորդ իշխանություն»․ Փաշինյանի ակնարկած ռազմավարական նշանակության օբյեկտը, որը սեփականաշնորհել է Միքայել Մինասյանը, Լոռու մարզում գտնվող «Ձորա ՀԷԿ»-ն է

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Չորրորդ իշխանություն» թերթը գրել է, որ օրեր առաջ վարչապետ Փաշինյանի ակնարկած ռազմավարական նշանակության օբյեկտը, որը սեփականաշնորհել է Միքայել Մինասյանը, Լոռու մարզում գտնվող «Ձորա ՀԷԿ»-ն է, որը բազմաթիվ մանիպուլյացիաների շնորհիվ ՊՆ ենթակայությունից հանել էին և ջրի գնով տվել ոմն Մ.Մ-ին։

«Այս Մ.Մ-ն արտաքինով , սանրվածքով խոսելու ոճով, ստատուսներով շատ նման է Միքայել Մինասյանին»,-գրել է թերթը և շարունակելով թեման նշել, որ Հանրային հեռուստատեսության վերահեռարձակման իրավունքը Հյուսիսային Ամերիկայում պատկանում է Միքայել Մինասյանի «Պան Արմ Ինք» ընկերությանը, ինչի դիմաց հանրայինին վճարվում է ամսական ….2500 դոլար։

«Սա Մարգարիտա Գրիգորյանի հանճարեղ մենեջմենթի հետևանքն է, իսկ նշված իրավունքով ձևավորվող միլիոնավոր գովազդային դոլարները կհոսեն Մ.Մ.-ի գրպանը»,-եզրափակել է թերթը։

Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին