Գլխավոր » Պակիստանի իշխանություններն աջակցում են Թուրքիային
Աշխարհ

Պակիստանի իշխանություններն աջակցում են Թուրքիային

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պակիստանի կառավարությունն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» օպերացիային, որն անցկացվում է Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ մասին, ըստ «Interfax» լրատվական գործակալության, հայտարարել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի ադմինիստրացիան:

«Մենք աղոթում ենք, որպեսզի անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Սիրիայի իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ Թուրքիայի ջանքերը լինեն ամբողջությամբ հաջողված»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:

Նաև նշվում է, որ նախօրեին Խանը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որպեսզի Թուրքիայի առաջնորդին տեղեկացնի Իսլամաբադի աջակցության մասին:

Ի դեպ, հոկտեմբերին սպասվում է Էրդողանի այցը Պակիստան:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին