28 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70022.8 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » Պակիստանում ավիավթարի զոհերի թիվը հասել է 35-ի
Աշխարհ

Պակիստանում ավիավթարի զոհերի թիվը հասել է 35-ի

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Էդհիի հիմնադրամի ներկայացուցիչ Սաադ Էդհին ասել է, որ իրենք աղետի վայրից 35 մարմին են փոխանցել տարբեր հիվանդանոցներ: Ավելի վաղ նա հայտնել էր, որ ինքնաթիռի կործանվելու վայրից տարհանել են 13 դի։

«ՌԻԱ Նովոստի»-ին Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ Կարաչի օդանավակայանի մոտ վթարված օդանավում եղել է 91 ուղևոր։ Տեղի լրատվամիջոցները նա հայտնել են, որ Airbus A320-ի կործանման վայրում գտել են մի երեխայի, ով ողջ է եղել։ Երկրի հեռուստատեսություններից մեկի կադրերում երևում է մի տղամարդ, ով մի նորածնի է դուրս բերում ինքնաթիռի ընկնելու վայրից։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել արագ արձագանքման բանակային ուժերն ու հրշեջ բրիգադները։

«Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռն ընկել է Կարաչիից ոչ հեռու գտնվող բնակելի տների վրա։ Անհասկանալի պատճառով օդաչուն որոշել է հեռանալ երկրորդ շրջան, թեև քաղաքային օդանավակայանի երկու թռիչքուղիները պատրաստ էին վայրէջքի համար։

Նմանատիպ Հոդվածներ

Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Աշխեն

Պակիստանում 5 մարդ է զոհվել գործարանում պայթյունից

Աշխեն

Պակիստանոնւմ տեղատարափների ու ձյան տեղումների զոհերի թիվը հասել Է 93-ի

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին