6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Պայթյուն Արթիկ քաղաքում. կա տուժած
Այլ Լուրեր

Պայթյուն Արթիկ քաղաքում. կա տուժած

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով Գեղամ Ճ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցի պատուհանը և դուռը:

Փրկարարները Գեղամ Ճ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, ապա տեղափոխվել՝ Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նմանատիպ Հոդվածներ

Շենքի պայթյունի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կացարանով, հարցը կառավարության ուշադրության ներքո է․ վարչապետ

Անի Գրիգորյան

Երևանում պայթյունի վայրում կատարվում են քննչական գործողություններ

Անի Գրիգորյան

Երեւանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու հոգի հոսպիտալացվել է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին