21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Պանծալի հաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք․ Արայիկ Հարությունյանի ուղերձը
Այլ Լուրեր

Պանծալի հաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: 

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն ունի յուրահատուկ իմաստ ու խորհուրդ բոլորիս համար: 

1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում՝ զբաղեցնելով իր առանձնահատուկ տեղը մեր բազմադարյա պատմության մեջ: Հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից, ենթարկվելով ցեղասպանության ու հայրենազրկման՝ հայը կարողացավ կրկին ոտքի կանգնել ու պաշտպանել իր հողը, սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը, վերակերտել պետականությունն ու ամուր հիմք ստեղծել հուսալի ապագայի համար: Կարճ ժամանակահատվածում կայացան պետական ինստիտուտները, ընդունվեցին պետական խորհրդանիշները, կազմավորվեց Հայոց բանակը:    Այդ ամենը հնարավոր դարձավ մեր պետական այրերի անխոնջ ջանքերի, քաջ զինվորների ու հրամանատարների հերոսության ու սխրանքի, հայրենիքի հանդեպ ունեցած նրանց նվիրական սիրո շնորհիվ: 

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մենք հպարտ ենք, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի պանծալի հաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք, որ մեր երակներում հոսում է նրանց արյունը, և որ նրանց արիությամբ ոգեշնչված կերտեցինք մեր նորօրյա հաղթանակները: 

Ավարայրից մինչև Սարդարապատ և  Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է՝ լինել միասնական ու միակամ, կուռ ու անսասան, անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն Հայրենիքի ազատության ու անկախության, հանուն մեր սերունդների բարեկեցիկ ու երջանիկ ապագայի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Թող հայ  ժողովրդի հաղթանակները լինեն ամուր ու մշտական»:

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Սերինե

Բավականին լավ է կազմակերպված. ԿԳՄՍ նախարարը այցելել է Արտաշատի քննական կենտրոն

Սերինե

Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո․ «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին