Գլխավոր » «Պաշտպանական կողմը սկսում է ընդունել առաջադրված բոլոր մեղադրանքները». Արամ Մանուկյան
Իրավունք

«Պաշտպանական կողմը սկսում է ընդունել առաջադրված բոլոր մեղադրանքները». Արամ Մանուկյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջմանը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեռ 6 ամիս առաջ այս դատական նիստը պետք է սկսված լիներ:

Ա. Մանուկյանի խոսքով՝ «Նրանք ձգձգում են, քանի որ նրանք չեն ուզում բացահայտվի այն, ինչ բացահայտվելու է: Դատական այս նիստում վկաների ցուցմունքների հիման վրա կբացահայտվի այն ոճիրը, որը կատարվել է 2008թ. մարտի 1-ին, դրանից առաջ ու հետո: Որևէ մեկին պետք չէ բացատրել, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին. բոլորը գիտեն: Փաստաբաններն իրենց գործն են անում, դա իրենց փեշակն է: Այստեղ ճշմարտության, արդարադատության խնդիր չկա, այստեղ կա բողոքող մի կողմ, որը իր իրավունքներից է օգտվում կամ աշխատավարձ է ստանում, փորձում իր խնդիրները լուծել»:

Ըստ նրա՝ պաշտպանական կողմը կամաց-կամաց սկսում է ընդունել առաջադրված բոլոր մեղադրանքները, մասնավորապես բանակի ներգրավումը մարտի 1-2-ի դեպքերին, Արցախից բերված զորքը, փամփուշտների փոխելը և այլն: «Մենք հիմա ընդամենը արձանագրում ենք պատմական այն իրողությունը, որը տեղի է ունեցել: Դրա համար եմ ասում՝ սա ինձ համար ուղղակի իրավական գործընթաց չէ, ամենևին. պետությունը, պետության կրողները կրակել են սեփական ժողովրդի վրա, ոտնահարել են նրա իրավունքները, նրա ընտրության իրավունքը ոտնահարել են և այդքանով կատարվել է իշխանափոխություն, իշխանագողություն»,- հավելեց Արամ Մանուկյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին