30 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90816 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Պաշտպանները միջնորդել են դատարանին վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը
Այլ Լուրեր

Պաշտպանները միջնորդել են դատարանին վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց վերացնել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։ Պպաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ 2018թ. հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։ Ըստ պաշտպանի՝ ընդ որում, արգելանքը դրվել է առանց հաշվի առնելու՝ արդյո՞ք Քոչարյանն ունի բաժնետոմսեր, արժեթղթեր կամ որևէ ակտիվներ։

Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով, չնայած որ, դատարանի որոշմամբ պաշտպանի բողոքը մասամբ բավարարվել է, արձանագրվել է Արմեն Գևորգյանի սեփականության իրավունքի խախտումը, այնուամենայնիվ արգելանքը մինչև օրս չի վերացվել։

Նմանատիպ Հոդվածներ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատարանին դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը

Անի Գրիգորյան

Դատարանը հետաձգեց Քոչարյանի գույքի վրա կալանքը վերացնելու վերաբերյալ հարցի լուծումը

Սերինե

Պաշտպանները դատարանին հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին