27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92054.4 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Պաշտպանության նախարարն ընդունել էԵվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին
Այլ Լուրեր

Պաշտպանության նախարարն ընդունել էԵվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները, քննարկվել են երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Երկուստեք ընդգծվել է ծրագրի ներդրման կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կրթական կարողությունների զարգացման և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին օժանդակության, համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային  2016թ.-ից հաստատված արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություն նոր պաշտոնում:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի և Շվեդիայի կողմից:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին