3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ
Քաղաքականություն

Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Փետրվարի 14-ին Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերի ժամանակ պարզաբանեց իր մասին մամուլում տարածված լուրերը և նշեց, որ ինքը դատապարտվել է ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցության պատճառով: Նա շեշտել էր, որ ինքը մեղքը չի ընդունել և համաներմամբ ազատ է արձակվել, ինչով էլ դատվածությունը մարված է համարվել:

«Ես ծառայել եմ ոչ հայկական բանակումԱյն ամենի մեջինչ ներկայացվել էկա որոշակի ճշմարտությունկա նաև որոշակի թյուր մատուցման ձև։ Խոսքը վերաբերում է 2004-2006թթիմ ծառայության ընթացինԾառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվորեղել եմ սահմանապահների գերազանցիկսակայն եղել է մի դեպքերբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվելու ես հայտնվել եմ մի միջադեպումԳրում են ինչոր ծակողկտրող սուր գործիքների մասինդա իրականությանը չի համապատասխանումես որևէ նման արարք չեմ արելԻմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն էնաև որևէ մեղք չեմ ընդունելհամաներմամբ ազատ եմ արձակվելու դրանով համարվել է մարված իմ դատվածությունըԴա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ»,- ասել էր Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանը ուղիղ եթերից դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն ևոստիկանություն՝ պարզելու, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի տեղեկությունը դարձել իր անունը մրոտելու առիթ։

Նմանատիպ Հոդվածներ

Ինչո՞ւ է հենց Սուրեն Պապիկյանը ղեկավարելու «այո»-ի շըաբը. «Փաստ»

Սերինե

Սուրեն Պապիկյանի այցը Թբիլիսի

Սերինե

Սուրեն Պապիկյանը Նատելա Տուրնավայի հետ քննարկել է հայ-վրացական էներգետիկ ընթացիկ ծրագրերի հարցեր

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին